Առողջապահության լրատու 1-2.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Պենիցիլին. ի ծնե «մարդասպան»
Մեր ժամանակներում ընդունված է զգուշորեն վերաբերվել հակաբիոտիկներին, քանի որ դրանք, իբր թե, ոչ այնքան բուժում, որքան վնասում են: Այնուամենայնիվ, դեռ 30 տարի առաջ նման միտք չէր կարող որևէ մեկի գլխում ծագել: Առաջին հակաբիոտիկը պենիցիլինն էր, որն այնքան կյանքեր է փրկել:
Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 1945թ. Նոբելյան մրցանակը Ինչի՞ համար: Պենիցիլինի հայտնագործման համար և դրա բուժական ազդեցությունն ինֆեկցիոն տարբեր հիվանդությունների վրա:
Ովքե՞ր էին. Ալեքսանդր Ֆլեմինգ, Էռնստ Բորիս Չեյն և Հովարդ Ուոլթեր Ֆլորի (Մեծ Բրիտանիա):
Ինչ դուրս եկավ դրանից. պենիցիլինը բժշկության մեջ դրեց նոր դարաշրջանի սկիզբը` հիվանդությունների բուժումը հակաբիոտիկներով:
Հենց հնարավորություն ընձեռվեց, Ֆլեմինգը սկսեց միջոցներ փնտրել վերքային և այլ ինֆեկցիաների դեմ պայքարում: Հիշեցնենք, որ այդ տարիներին բժիշկներն արդեն հասկանում էին ախտահանման կարևորության մասին, մանրադիտակի տակ ուսումնասիրելով մանրէները, գլխի էին ընկնում, որ հատկապես, վերջիններս ներթափանցելով վերքի մեջ, հանգեցնում են մահացու հետևանքների: Իսկ հետո, իրոք, սկսվում է պատահականությունների ու զուգադիպությունների զավեշտական շղթան:
Անցյալ դարի 20-ական թվականներին Ֆլեմինգը գիտական շրջանակներում արդեն հայտնի էր որպես տաղանդավոր և համառ հետազոտող: Դրա հետ մեկտեղ, ինչքան էլ տարօրինակ է, շատ թափթփված մարդ էր ու դա վճռորոշ դեր խաղաց նրա բացահայտման գործում: Այդ ժամանակներում մանրէների հետ փորձարկումներն անցկացվում էին պարզագույն կենսառեակտորների` այսպես կոչված, Պետրիի անոթների մեջ: Դա ապակյա լայն գլան էր, ցածր պատերով և այնպիսի կափարիչով, որն ամեն օգտագործելուց հետո պետք էր անպայման ախտահանել: Եվ ահա մրսած ու հիվանդ Ֆլեմինգը փռշտաց հենց Պետրիի անոթի մեջ, որտեղ հենց որ տեղավորել էին Micrococcus lysodeicticus մանրէների հերթական ցանքսը: Մեկ այլ նորմալ բժիշկ դա կթափեր ու նորից կախտահաներ, բայց ոչ միայն Ֆլեմինգը:
Մի քանի օր անց նա նորից վերցրեց այդ անոթը և նկատեց, որ դրա որոշ հատվածներում մանրէները ոչնչացել էին, փաստորեն այն մասերում որտեղ փռշտալիս քթից ընկել էր լորձը: Պատահականությու՞ն էր, թե ոչ: Ֆլեմինգը, լինելով կիրթ ու տաղանդավոր մանրէաբան, սկսեց ուսումնասիրել:
Այդպես, 1922 թվականին բացահայտվեց լիզոցիմը` մարդու, կենդանիների և, ինչպես հետո պարզվեց, որոշ բույսերի լորձի բնական ֆերմենտը: Այն քայքայում է մանրէների պատերը և տարրալուծում դրանք, դրա հետ մեկտեղ, անվտանգ են առողջ հյուսվածքների համար: (Ի դեպ, շները լիզելով իրենց վերքերը, լիզոցիմի բարձր պարունակության հաշվին նվազեցնում են դրանց բորբոքման ռիսկը):
Բորբոսի հաղթարշավը
Լիզոցիմը շատ մանրէների վրա բավական դանդաղ է ազդում: Բացի այդ, այն պայքարում է ոչ թե հիվանդածին մանրէների, այլ սապրոֆիտների` բնակակից միկրոօրգանիզմների դեմ, որոնք ամբողջ ժամանակ գտնվում են մարդու վրա: Լիզոցիմը կարգավորում է, որպեսզի դրանք էլ ավելի չշատանան և դրա հաշվին չվերածվեն մակաբույծների: Ֆլեմինգը շարունակում էր «մանրէներ ոչնչացողների» փնտրտուքը:
1928 թվականին թափթփված պրոֆեսորը, ի տարբերություն իր աշխատակիցների, հետազոտություններից հետո Պետրիի անոթների պարունակությունը չէր թափում և թողնում էր այնքան ժամանակ, մինչև մաքուր անոթները վերջանում էին: Օգոստոսին Ֆլեմինգը հանգստանալու գնաց, լաբորատորիայում թողնելով չլվացած անոթները: Այդ ժամանակ էլ Լոնդոնում եղանակը ցրտեց, հետո տաքացավ և ամենուր, որտեղ հնարավոր էր, բորբոս և սնկեր առաջացան: Վերադառնալով լաբորատորիա, գիտնականը նկատելով այդ ամենը, սկսեց կարգի բերել: Եվ ահա ստաֆիլակոկով լի մի անոթի մեջ նա բորբոս հայտնաբերեց, որն էլ հենց ոչնչացրել էր այդ նույն ստաֆիլակոկերը:
Ի դեպ, նշված բորբոսը դասվում էր եզակի տեսակին և անոթի մեջ պատահաբար էր հայտնվել: Ֆլեմինգն այն տարավ մեկ այլ լաբորատորիա, որտեղ հետազոտվում էին բորբոսային սնկերի նմուշները, որոնք վերցվել էին ասթմայով հիվանդներից: Այդ սնկերը դասվում էին Penicillium տեսակին, այստեղից էլ «պենիցիլին» անվանումը:
Առաջին փորձարկումը
Պենիցիլինի ազդեցությունն իր վրա փորձարկող առաջին մարդը Ֆլեմինգի ասիստենտն էր` Ստյուարտ Գրեդոկը, ով տառապում էր հայմորիտով: Նրա հայմորիտային խոռոչ ներարկեցին ոչ մեծ քանակությամբ բորբոսի հանուկ: Իսկ արդեն մի քանի ժամ անց նրա վիճակը նշանակալիորեն լավացավ:
Դժվար ճանապարհ
Մինչև անցյալ դարի 40-ական թվականները Ֆլեմինգը պայքարում էր իր բացահայտման համար. քիչ էր ուսումնասիրելը, հարկ էր մշակել նաև արտադրության տեխնոլոգիան: Նրա բախտն այստեղ չբերեց: Պենիցիլինը դժվար էր անջատել և այն արտադրելը թանկ էր ու շատ դանդաղ: Նա գործնականում չկարողացավ գլուխ հանել այդ ամենից, սակայն էստաֆետը հանձնեց Օքսֆորդի համալասրանի իր գործընկերներ բժիշկ Հովարդ Ֆլորիին և քիմիկոս Էռնստ Չեյնին: 1939-41թթ. նրանց վերջապես հաջողվեց մշակել պենիցիլինի արտադրության տեխնոլոգիան: Եվ ահա 1941 թվականին գիտությունը հաղթանակեց. պատմության մեջ առաջին անգամ հաջողվեց մահից փրկել արյան վարակմամբ 15 տարեկան պատանու:
Հարկ է նշել, որ գիտական հաղթանակը ճիշտ ժամանակին էր: Չէ որ 1939թ. սեպտեմբերին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որն իր կորցրած մարդկային կյանքերով աննախադեպ էր: Եվ նրանց թիվն ավելի շատ կլիներ, եթե չկիրառվեր պենիցիլինը, որը փրկություն էր փտախտից ու արյան վարակումից:
Ի դեպ, հարկ է նշել, որ նմանատիպ հետազոտություններ անցկացվել են նաև ԽՍՀՄ-ում: 1942թ. պենիցիլին ստացվել է խորհրդային միկրոկենսաբան Զինաիդա Երմոլովայի կողմից:
1952թ. պենցիլինի արտադրությունն արդեն կատարելագործված էր և առաջին հակաբիոտիկը հասանելի էր ու կարելի էր գնել յուրաքանչյուր դեղատնից: Այն սկսեցին լայնորեն կիրառել բուժման նպատակներով, մասնավորապես, թոքերի բորբոքման, գոնոռեայի և մանրէներով հրահրված այլ հիվանդությունների դեպքում:
Ինչպես է այն ազդում
Ի տարբերություն այլ հակաբիոտիկների, պենիցիլինը կենդանիների և մարդու օրգանիզմին վնաս չի հասցնում, այլ միայն մանրէներն է վերացնում: Պենիցիլինը պաշարում է պեպտիդոգլիկանի սինթեզը, որը մասնակցում է մանրէների բջջային նոր թաղանթի ստեղծմանը, ինչի արդյունքում դրանց բազմացումը կրճատվում է: Մեր բջջային մեմբրանները այլ կերպ են կառուցված և դրա համար էլ ոչ մի կերպ չեն հակազդում պատրաստուկի ներմուծմանը:
Մեր օրերում
Այն ժամանակներից արդեն ստեղծվել է հակաբիոտիկների չորրորդ սերունդը: Եվ պենիցիլինին նույնիսկ հայց են ներկայացնում, իբր թե, մանրէները դրան սովորել են և արդեն անարդյունավետ են, այդ պատճառով էլ խանգարվում է աղիքային միկրոֆլորան: Արդյո՞ք, այդպես է և ժամանակակից աշխարհում որն է իրականում պենիցիլինի դերը:
Հիվանդածին մանրէներն, իրոք, սովորել են պաշտպանվել, սակայն միայն բնական ծագումով պենիցիլինից: Ներկայումս օգտագործվում են կիսասինթետիկ պատրաստուկներ, որոնց նկատմամբ մանրէները դեռ չեն հարմարվել: Պենիցիլինն անփոխարինելի է վիրաբուժության մեջ, հատկապես, սուր և քրոնիկական թարախային ինֆեկցիաների բուժման ժամանակ: Արյան կամ ավշային ուղիների թարախային վարակումները, նախկինի պես բուժում են, հատկապես, պենիցիլինի ներարկումներով: Ավելին, քիմիական հակասեպտիկները, թարախի առկայության դեպքում կորցնում են իրենց հատկությունները, իսկ պենիցիլինը` ոչ: Պենիցիլինը բացառապես արդյունավետ է մաշկի, լորձաթաղանթի և անոթների (օրինակ, ֆուրունկուլյոզի, թոքամզի բորբոքման, մենինգիտի և այլն) թարախայի հիվանդությունների բուժման համար: Այն համապատասխանաբար արդյունավետ է նաև կրծքավանդակի և որովայնախոռոչի օրգանների բորբոքման դեպքում: Պենիցիլինը մեծ մասամբ վերջին օղակն է բորբոքումների ժամանակ, երբ արդեն չեն օգնում ավելի նոր սերնդի հակաբիոտիկները: Այն հաճախ նշանակում են ներարկումների ձևով, որոնք աղիքային միկրոֆլորայի համար առավել անվտանգ են, քան հաբերը: Եվ, ընդհանրապես, աղիների համար հակաբիոտիկների վնասը մի քիչ չափազանցված է, չէ որ, ի վերջո, գոյություն ունեն պատրաստուկներ, որոնք վերականգնում են այդ օգտակար միկրոֆլորան: Քննարկելով պենիցիլինի և այլ հակաբիոտիկների վնասի մասին, մարդիկ չգիտես ինչու մոռանում են, որ սովորական ծխելն ավելի շատ է վնասում այդ օգտակար մանրէներին:
04.03.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ